Հայաստանում խստացվում են սահմանափակումները. կփակվեն բոլոր բարերն ու ակումբները

Զվարճանքի ու ժամանցի վայրերը կփակվեն, բայց բացառություններ կկիրառվեն առևտրի կենտրոնների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել, որով նոր սահմանափակումներ է կատարել Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության ռեժիմում։ 

Պարետի որոշմամբ` այսօր կեսգիշերից, ժամը 00:01-ից Հայաստանի ամբողջ տարածքում կարգելվի առևտրի կենտրոնների գործունեությունը՝ բացի սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի կետերից։

Ճիշտ կեսգիշերին կփակվեն նաև Հայաստանում գործող բոլոր բարերը, գիշերային ակումբները, պարահրապարակները, խաղատները, բուքմեյքերական գրասենյակներն ու խաղագումարով գրազի կազմակերպման կետերը։ Կարգելվեն ֆիլմերի ցուցադրումները։

Ավինյանը սահմանել է այն անձանց ցանկը, որոնց թույլատրվում է թաղման մասնակցել

Որոշման իրականացման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսի 160 դեպք է արձանագրվել։

Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։

Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել