Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում

Տանը մնալու ձանձրույթը շատերին է ստիպել զբաղվել իրենց ոչ բնորոշ գործով։ Էդգար Ղազարյանն էլ որոշել է վերհիշել երաժշտական դպրոցում սովորելու տարիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում դաշնամուր նվագեց ու երգեց, ընտանիքի անդամներն էլ ժամանակ առ ժամանակ ձայնակցեցին նրան։

Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

Իր այս նախաձեռնությունը Ղազարյանը կոչեց «համերգով վիրուսին հաղթահարելու» ծրագիր», որը նվիրեց ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր ընկերներին։

«Քանի որ մեզ խորհուրդ է տրվում այս օրերին մնալ տանը և հնարավորինս քիչ շփվել, իսկ տանը լինելը ձանձրալի է, մենք որոշեցինք մեր ընտանեկան երեկոներից մեկը դարձնել հանրային ու դրան մասնակից դարձնել մեր բոլոր ընկերներին»,– ասաց Ղազարյանը երգելուց առաջ։

Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ

ՍԴ աշխատակազմի ղեկավարը նախապես զգուշացրեց շատ խիստ չդատել իր երաժշտական ունակությունները` նշելով, որ կատարումը սիրողական է, իսկ իր երաժշտական կրթությունը սահմանափակվում է երաժշտական դպրոցով։

Ղազարյանը երգեց «Երևանի սիրուն աղջիկ», «Առաջին սիրո երգը», «Սիրում եմ քեզ, Երևան» հայտնի երգերը։

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները