Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել

Գիտնականների հաշվարկով՝ այս տարվա վերջին հնարավոր կլինի կիրառել COVID-19-ի դեմ պատվաստանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ գերատեսչությունը սկսել է փորձարկել CoVID-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը:

ԱՀԿ-ն ուսումնասիրում է առանց ախտանշանների մարդկանցից կորոնավիրուսով վարակվելու դեպքերը

«Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար «Ռոսպոտրեբնադզորի» վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի պրոտոտիպներ, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա»,- նշվում է հաղորդագրությունում:

Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնված ինչպես գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի վերականգնողական վիրուսային վեկտորների, այնպես էլ սինթետիկ պատվաստանյութերի խոստումնալից տեխնոլոգիաների վրա:

Դեղամիջոցի անարդյունավետության և անվտանգության հարցում համոզվելու համար անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել զգայուն, լաբորատոր կենդանիների նկատմամբ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 136–ի. նոր տվյալներ

Հետազոտությունների շրջանակում սահմանվելու են ամենահեռանկարային ու անվտանգ պրոտոտիպերը։ Կորոշվեն ապագա պատվաստանյութի բաղադրությունը, չափաբաժինն ու ներարկման միջոցը։ Պատվաստանյութը կիրառության մեջ հնարավոր կլինի ներդնել 2020-ի չորրորդ եռամսյակում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Wizz Air-ը կիրականացնի Վիեննա-Երևան առաջին չվերթը