Օլիմպիական կրակը Հունաստանից հասավ Ճապոնիա

Օլիմպիական ջահի ժամանման միջոցառումները նախատեսված էին Երևանի ժամանակով ժամը 06:00-ից հետո, սակայն եղանակային պայմանների վատացման պատճառով կրակը նախատեսվածից շուտ է տեղ հասցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. NHK հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր օլիմպիական կրակը Հունաստանից Ճապոնիա է հասել։

Ճապոնիայի ինքնապաշտպանության ՌՕՈւ ինքնաթիռը, որում գտնվում էր ջահը, հասել է Մացուսիմա բազա։

Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանա՞ն. ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել

Առավոտյան 9:30-ին (Երևանի ժամով 04:30-ին) օլիմպիական կրակը հատուկ չվերթով հասցվել էր Խոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրա։

Օլիմպիական ջահի ժամանման միջոցառումները նախատեսված էին Երևանի ժամանակով ժամը 06:00-ից հետո, սակայն եղանակային պայմանների վատացման հետևանքով կրակը նախատեսվածից շուտ է տեղ հասցվել։

Նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն արժանացավ պետական պարգևի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական կրակը Տոկիոյին կփոխանցվի մարտի 19-ին Աթենքի «Պանատինայկո» մարզադաշտում առանց հանդիսատեսի։ Մարտի 27-ին կրակը կփոխանցվի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին։ Օլիմպիադայի անցկացման կամ չեղարկման հարցը դեռ չի լուծվել։