ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik. Երգչուհի Աթենա Մանուկյանը, որը «Եվրատեսիլ 2020» մրցույթում Հայաստանի պատվիրակն էր, Instagram-ի իր էջում անդրադարձել է մրցույթի չեղարկմանը։
«Սիրելիներս, ուզում եմ ասել, որ այս կյանքում ամեն ինչ պատճառ ունի։ Իմ փորձը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, դրան միշտ հաջորդում է ինչ-որ ավելի մեծ և լավ բան։ Հիմա ես հավատում եմ դրան։ Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել միայն լավի համար։ Եվ ժամանակը դա ցույց կտա: Ես հանդիպել եմ թանկ ու յուրօրինակ մարդկանց, իմ թիմին, իմ հայկական ընտանիքին։ Նրանք շատ քրտնաջան աշխատել են ու իսկապես հավատացել իմ ուժերին։ Սա ամենամեծ նվերն է։ Համբերատար եղեք, երբեք մի հանձնվեք ու հիշեք, որ երկնքում անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում։ Վերջում մեր աշխատանքը կունենա իր հատուցումը` ինչ էլ լինի։ Սիրում եմ ձեզ և շնորհակալ եմ ձեր սիրո ու աջակցության համար։ Խնդրում եմ՝ հոգ տարեք ձեր մասին։ Լավագույնը դեռ առջևում է։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,-գրել է նա։
Ի՞նչ գիտենք «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի մասին
Հավելենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչները Twitter-ի իրենց պաշտոնական էջում գրել էին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։
Facebook-ի պաշտոնական էջում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։ Հստակ չէ, թե ով կմեկնի մրցույթին եկող տարի։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածու։ Աթենան հաղթեց` հավաքելով 168 միավոր։ 60 միավոր նրան շնորհեց միջազգային ժյուրին, 58 միավոր` տեղի ժյուրին։ Եվս 50 միավոր երգչուհին ստացավ հեռուստադիտողի sms-քվեարկության շնորհիվ։
Աթենան խոստովանել էր, որ միշտ ցանկացել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։
Նա ծրագրում էր ոչ միայն մասնակցել առաջիկա շոուին, այլև որոշ ժամանակ մնալ պատմական հայրենիքում, այցելել տեսարժան վայրեր և նույնիսկ հայկական շոու բիզնեսի մաս դառնալ։
«Դեպի Եվրատեսիլում» չհաղթելու դեպքում Աթենա Մանուկյանն ուժերը կփորձի հայկական շոուբիզնեսոմ