Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տեղեկությունների՝ մեր հայրենակիցը հոսպիտալացվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Կորոնավիրուսի վարակման 112 դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Նշվում է, որ քաղաքացին ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Նշենք, որ մարտի 20–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 136 դեպք է արձանագրվել։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջանում․ խորհուրդներ մասնագետից

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։