Ինչու է բժիշկն ինքնասպան եղել․ նոր մանրամասներ

Բժշկի ծանոթներից մեկը հայտնել է, որ նա ոչ մի խնջույքի էլ չի մասնակցել, ոչ էլ հարբած է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մահացած բժշկի ծանոթներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ Երևանում բժշկի ինքասպանության հիմնական կանխավարկածը անձնական խնդիրներն են։

Ինքնասպանություն Երևանում. 30–ամյա տղամարդը կախվել է լոգարանի խողովակներից

Մարտի 20-ին ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հաստատել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկում տղամարդու ինքնասպանության մասին լուրը։

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ մահացած բժիշկը պատուհանից նետվելուց առաջ խնջույքի է մասնակցել և հարբած է եղել։

«Ոչ մի խնջույք չի եղել, նա իր քրոջ տանն է եղել «Չերեմուշկայում»։ Նա երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ինչից հետո դուրս է եկել և նետվել պատուհանից՝ հենց քրոջ աչքի առաջ։ Քույրը վազելով ներքև է իջել, բայց նա արդեն մահացած է եղել»,-ասաց մեր զրուցակիցը։

Տղամարդն առհասարակ չէր խմում։ Ծնունդով բժիշկների ընտանիքից էր, սովորել էր Չինաստանում։ Զբաղվում էր ասեղնաբուժությամբ։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Հարցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել նման քայլը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ անձական խնդիրներ է ունեցել։

«Անձնական բնույթի ինչ-որ բարդություններ ուներ․․․»,- նշեց նա։

Հարազատները նույնպես չեն կարող հաստատ ասել, թե դեպքը ինչի հետ է կապված։ Նրանք չգիտեն, թե ինչ է նա խոսել հեռախոսով։ Քննիչները պարզում են կատարվածի հանգամանքները։