ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Մշտադիտարկման դադարը լուրջ ազդեցություն չի ունենա հրադադարի ռեժիմի վրա»

Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որի համաձայն`կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը ժամանակավորապես դադարեցվում է:
Sputnik
Հովհաննիսյան. «Մշտադիտարկման դադարը լուրջ ազդեցություն չի ունենա հրադադարի ռեժիմի վրա»

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ` մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցումը ոչ մի լուրջ ազդեցություն չի ունենա հրադադարի ռեժիմի վրա։ Նրա փոխանցմամբ` ԵԱՀԿ մշտադիտարկումների անցկացումից օրեր կամ շաբաթներ առաջ կողմերն արդեն հստակ տեղեկացված են լինում այցերի ժամանակացույցի ու մասնակիցների վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով

«Գրեթե չի եղել նման դեպք, որ Մինսկի խմբում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անդամները գան մշտադիտարկման, և արձանագրվեն լուրջ խախտումներ։ Մեկ–երկու անգամ եղել են շատ մանր միջադեպեր, որոնք ընդհանուր խախտումների տեսանկյունից առանձնապես լուրջ ազդեցություն չեն ունեցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։  

Հովհաննիսյանի գնահատմամբ` մշտադիտարկումը հրադադարի ռեժիմին հետևելու ամենաիդեալական գործիքը չէ։ Այդ պատճառով է, որ դեռևս 2010-11 թթ․ նախ Ռուսաստանի, ապա և Մինսկի խմբի համանախագահները բարձրացրել էին հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրման հարցը, ինչը ենթադրում է արդեն սարքավորումների միջոցով, և ոչ թե մի քանի ամիսը մեկ կազմակերպվող և նախապես այդ մասին հայտարարվող դիտարկումներ, որի ընթացքում տրամաբանական է, որ չեն լինի լուրջ խախտումներ։ Ավելին`դիտարկումների մեծամասնության դեպքում, ըստ փորձագետի, ադրբեջանական կողմն իր ներկայացուցիչներին նույնիսկ առաջնագիծ չի բարձրացնում։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից

Փորձագետի դիտարկմամբ`կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առանձնապես չի տարբերվում ընդհանուր դրությունից։ Ադրբեջանական կողմը տարվա ընթացքում մի քանի անգամ դիմում է սադրանքների։ Այս պահին հարաբերական հանգիստ է, ի տարբերություն նախորդ շաբաթների, երբ ադրբեջանցիները Տավուշի սահմանին փորձել էին իրականացնել հերթական դիվերսիոն ներթափանցումը։ Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, բավականին բարդ է գուշակել, թե գալիք շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմն ինչպես կդրսևորի իրեն, հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը նպատակ ուներ նաև որոշ չափով ապահովագրել համանախագահներին։

Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. դեսպանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել