ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Այսօր սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածվեցին, որոնցում երևում էին «Զվարթնոց» օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ ու ձեռնոցներ։ Տարբեր օգտատերեր տարածել էին լուսանկարները՝ ահազանգ հնչեցնելով, որ վարակը կարող է տարածվել նաև այս ճանապարհով։
«Զվարթնոց միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունն արձագանքեց մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարներին՝ նշելով, որ օդանավակայանի տարածքում ամեն օր իրականացվում են մաքրման և ախտահանման աշխատանքներ։
«Թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց։ Հորդորում ենք նաև պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը։»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ Հայաստանում 122 կորոնավիրուսով վարակված կա։
ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին