Թուրքիայում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածերի թիվը հասել է 191-ի։ Երկու օրում 3 մարդ է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3-ի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանին, մահացածների թվում է 79-ամյա գեներալ Այթաչ Յալմանը՝ Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարը։

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ

Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարը հաղորդել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածերի թիվը հասել է 191-ի։

Թուրքիայում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը գրանցվել էր երեկ` մարտի 18-ին։

Իրանում 3 տասնյակի չափ հայեր կան, որոնք վարակված են կորոնավիրուսով. Սինանյան

Նշենք, որ այժմ աշխարհում մոտ 230 հազար վարակված մարդ կա, արդեն գրանցվել է ավելի քան 9300 մահվան դեպք, միաժամանակ ապաքինվածների թիվը գերազանցում է 86 հազարը։

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը