«Պարացետամոլ», «Իբուպրոֆեն» պետք է խմել միայն բժշկի ցուցումով

ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել սպասարկող առողջության առաջնային պահպանման օղակ բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը

«Կարևոր է իմանալ` գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում «Արբիդոլի» և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` «Պարացետամոլ», «Իբուպրոֆեն» և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122–ի։

Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին