«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցվող մոդուլային ընդունարանը պատրաստ կլինի մինչև շաբաթվա վերջ. այն կօգնի թեթևացնել ինֆեկցիոնի մահճակալային ֆոնդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված: Կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսպես պատասխանեց Sputnik Արմենիայի՝ «ի՞նչ գրաֆիկով են աշխատում տեղի բժիշկները» հարցին։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

«Որոշակի թեթևացումներ ենք արել և «Նորքի» ինֆեկցիոնից որոշ հիվանդների տեղափոխել ենք այլ հիվանդանոց։ Բժիշկները գերլարված են աշխատում, սակայն ավելի լավ մասնագետներ, քան իրենք են, չկան։ Մենք փորձում ենք հերթափոխային սկզբունքն այնքանով ապահովել, որպեսզի պատշաճ հանգիստ ունենան նրանք»,–ասաց նախարարը

Թորոսյանը հիշեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցում են մոդուլային ընդունարան։ Այն պատրաստ կլինի մինչև շաբաթվա վերջ և կօգնեի թեթևացնել ինֆեկցիոնի մահճակալային ֆոնդը։

Բացի այդ, ըստ նախարարի, հնարավոր է` կարճատև դասընթացների միջոցով որոշ բժիշկների վերապրոֆիլավորեն ու նրանք հենց կորոնավիրուսով պայմանավորված բուժմամբ զբաղվեն։

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը

Կորոնավիրուսի բուժումը, Թորոսյանի խոսքով, նեղ մասնագիտական գիտելիքներ չի պահանջում։

Անդրադառնալով դիմակների բացակայության խնդրին` նախարարը նշեց, որ 3.5 մլն դիմակ է ներմուծվելու Հայաստան։

Հիշեցնենք, որ Հայաստանում վարակվածների թիվը 122 է: Կա մեկ առողջացած: