Կուբանում Հայաստանից գնացած տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ օպերատիվ շտաբ

Պացիենտն այժմ բուժում է  ստանում Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում։ Բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակված տղամարդու հետ, մեկուսացված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Կուբանում կորոնավիրուսով վարակված երկրորդ մարդը, որը բուժում է ստանում Սոչիում, Հայաստանից է ժամանել։

Հայաստանը դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

 «Այդ մարդը Հայաստանից է ժամանել։ Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփման շրջանակը օպերատիվ կերպով բացահայտվել է։ Բոլորը, որոնց հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացված են ու գտնվում են բժիշկների հսկողության տակ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Պացիենտն այժմ բուժում է ստանում Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում։

Ավելի վաղ Կուբանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Տղամարդն Իտալիայից էր ժամանել։

Թուրքիայում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել

Իշխանությունը Կուբանում բարձր պատրաստականության ռեժիմ է մտցրել։ Տարածաշրջանի խոշոր բուհերը հեռակա ուսման անցնելու որոշում են կայացրել։ Դպրոցներն ազատ կերպով է կարելի հաճախել։ Կուբանի բժշկական հաստատությունները անցել են աշխատանքի կարանտինային ռեժիմի ու սահմանափակում են հիվանդների այցելությունները։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Երկրում մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ 122 վարակված կա, որոնցից մեկն առողջացել է:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ