Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

Մարզային հիվանդանոցներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով վարակվածների բուժումով չեն զբաղվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. ՀՀ կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոց կամ հիվանդանոցներ։ 

Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

«Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար կլինեն հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակվածներին, որպեսզի չունենանանք ներհիվանդանոցային վարակներ։ Օրինակ, Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել ու այլոց համար վարակի աղբյուր դարձել»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` մարզային հիվանդանոցներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով վարակվածները չեն բուժվի։ Բոլոր վարակվածները, ըստ նախարարի, կենտրոնացված կարգով կբուժվեն հատուկ հիվանդանոցներում։ Այսինքն` կորոնավիրուսով վարակվածների բուժումը լինելու է ուղղորդումով, այլ ոչ թե մարդիկ գնալու են այնտեղ, ուր իրենք են ուզում։

Հիշեցնենք, որ արդեն կորոնավիրուսով վարակվելու 122 դեպք կա Հայաստանում։

ՀՀ դրոշը հայտնվել է Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա