ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ կրակը բռնկվել է աշխատասենյակներից մեկում, որտեղ այրվել է գրասենյակային գույք:
ՀՀ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել
© Photo : official site of the MES of RA
Դեպքի վայրում աշխատող հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը ժամը 22:32-ին, իսկ 22:44-ին այն արդեն հաջողվել է մարել։
Ողբերգական դեպք Գյումրիում. հայրը 15-ամյա որդուն հայտնաբերել է կախված վիճակում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրդեհված աշխատասենյակի լուսանկարը հրապարակել է Facebook-ում և գրել. «Բոլոր առումներով արտակարգ»։
ՀՀ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել
© Photo : Instagram / Tigran Avinyan