ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ շուտով մարդիկ հեռախոսային հավելվածի հարցերին պատասխանելու միջոցով կկարողանան հասկանալ՝ կորոնավիրուսով վարակված են, թե ոչ։
«Մեր իրանցի գործընկերների կողմից մեզ է տրամադրվել մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,-գրել է փոխվարչապետը:
Գործատուն պարտավոր է վճարել աշխատողին չաշխատած օրերի դիմաց. ՊԵԿ նախագահ
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 122 դեպք։
Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին