ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը facebook-ի իր էջում զգուշացրել է համացանցում տարածվող կեղծ, խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումների մասին:
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
«Ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում հայկական խմբերում: Խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...»,-գրել է Ստեփանյանը, հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված:
Հայաստանում, այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակվելու 110 դեպք է հաստատվել: