Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

Առողջապահության նախարարը խոսեց կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին։ Թորոսյանը վստահեցրեց` որևէ պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացավ ևս 7–ով. տեղեկությունը կառավարության լրատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում լրագրողների հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ»,–ասաց Թորոսյանը։

«Պոբեդան» դադարեցնում է դեպի Հայաստան թռիչքները

Նրա խոսքով, սպասվում է, որ արտադրամասում կորոնավիրուսով ախտորոշվածների թիվը կավելենա` կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։ Թորոսյանը վստահեցրեց` որևէ պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում։

Առողջապահության նախարարը նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների մեջ 60-ից բարձր տարիք ունեցողների թիվը 13–ն է, սակայն նրանք էլ որևէ լուրջ խնդիր չունեն։

Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 9։00–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 115 էր։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։