Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին երկու օրում 650 վճարում է արվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին արդեն 100 մլն դրամ է փոխանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` հղում անելով ֆինանսների նախարարությանը։

«17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։ Գանձապետական հաշվի համարն է 900005001947:

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը

Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմին խրախուսելու, բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանները բարելավելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս հաշվեհամարին գումար էին փոխանցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան