ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Բրիտանացի 47-ամյա դերասանուհի Ինդիրա Վարման, որը հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորում էր Էլարիա Սենդին, կորոնավիրուսով է վարակվել։
«Հիմա դրա պատճառով ես անկողնում պառկած եմ, և դա լավ չէ։ Հոգ տարեք ձեր մասին, եղեք առողջ և բարի մտերիմների հանդեպ»,- Instagram-ի իր էջում գրել է դերասանուհին։
Թուրքիայում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել
Նշենք, որ այժմ աշխարհում մոտ 230 հազար վարակված մարդ կա, արդեն գրանցվել է ավելի քան 9300 մահվան դեպք, միաժամանակ ապաքինվածների թիվը գերազանցում է 86 հազարը։
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ