ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ արտակարգ դրությունն արդեն ազդել է հարկային եկամուտների վրա։
«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը
Նրա խոսքով՝ հստակ հաշվարկներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ ապրանքաշրջանառության ծավալն ընկել է, ՀԴՄ-ների քանակը՝ նվազել։
«Հիմնականում դա պայմանավորված է հանրային սննդի կետերի չգործելու հանգամանքով»,- ասաց Անանյանը։
Փոխարենը՝ առևտրի ոլորտում վերջին օրերին, նրա խոսքով, որոշակի դրական տեղաշարժ է նկատվել։ ՊԵԿ նախագահը նշեց, որ շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին առևտրի ոլորտում 40-45%-անոց աճ է գրանցվել։
Բայց էական փոփոխությունները, նրա համոզմամբ, դեռ առջևում են։
ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին
«Հարկային եկամուտների թերակատարում, այո՛, ունենալու ենք, բայց թե ինչքան՝ ես այս պահին պատրաստ չեմ, և ոչ ոք պատրաստ չէ դա ասել։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկ վճարողների և հարկային մարմնի գործընկերային լավ հարաբերությունները պահպանվեն։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, հիմա դժվար է ասել, բայց մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Այդուհանդերձ, կառավարությունը հարկ վճարողների համար արտոնություններ կամ հարկային արձակուրդներ չի սահմանել։ Երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարկատու-ՊԵկ հարաբերություններում որևէ փոփոխություն, Դավիթ Անանյանի հավաստմամբ, չի ենթադրում։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Երկրում 122 վարակված կա, որից մեկբն առողջացել է:
Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին