Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված ամենապահանջված իրերից են դարձել բժշկական դիմակներն ու ձեռնոցները։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն աշխատում էր կիսադատարկ փողոցներում ու նկարում էր բժշկական դիմակներով մարդկանց։
Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին հաջողվել է հետաքրքիր հագուկապով մի առաքիչի «բռնացնել»։ Կադրում նա կանգնած է Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ ուտելիքը ձեռքին։ Ահա այսպես են սնվում հիմա մեր կառավարության անդամներն, ու հենց այսպիսի տեսք պետք է ունենան առաքիչներն այսօրվա Երևանում։
Տղամարդն ամբողջովին «զինված» պայքարում է կորոնավիրուսի դեմ․նա սաղավարտով է, դիմակով ու ձեռնոցով։ Ինչպես ասում են․«Դուխով, բայց կասկով»։
Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Երկրում մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ 122 վարակված կա, որից մեկն առողջացել է: