ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. Չինաստանը վերջապես ավարտել է COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցի՝ «Ֆավիլավիրի» կլինիկական հետազոտությունը։ Չինական «Ժենմին Ժիբաո» թերթը, հղում անելով ՉԺՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարությանը, Twitter-ի իր էջում հաղորդում է, որ այս դեղամիջոցը կորոնավիրուսով վարակված հիվանդների ջերմությունն իջեցնում է 4,2 -2,5 օրով՝ առանց կողմնակի անցանկալի հետևանքների։
Dinhero Vivo -ն էլ գրում է, որ բժշկական ապրանքատեսակների չինական գործակալությունն արդեն ընդունել է «Ֆավիլավիրը» որպես կորոնավիրուսը բուժող առաջին դեղամիջոց։ Այն մշակել է Zhejiang Hisun Pharmaceutical ընկերությունը։
Նշենք, որ Շենչժենում 70 հիվանդների վրա «Ֆավիլավիրի» փորձարկումը ցույց է տվել, որ այն բավականին արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում։ Դեղամիջոցը զանգվածաբար արտադրվում է Չինաստանում, այն հասանելի է նաև Ճապոնիայում։
Նշենք, որ այսօրվա դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 220 հազարից ավելի մարդ, լիովին ապաքինվել է մոտ 86 հազարը, գրանցվել է գրեթե 9000 մահ։
Հայաստանում վարակվածների թիվը 122 է: Կա մեկ առողջացած:
Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ