ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ։
«Նա իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը։
Թորոսյանի խոսքով` այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք, ըստ նախարարի, համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Թորոսյանը խնդրում է հարգել բժիշկների աշխատանքը և մնալ տանը:
Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 115 դեպք է գրանցվել։