«Արագ» ու «առանց գրավի» վարկեր են առաջարկել ու հայտնվել ՔԿ–ի տեսադաշտում

Հայաստանում բացահայտվել է վարկային գործունեությամբ անօրինական զբաղվող ավելի քան 20 կազմակերպություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնաբերել է «արագ» ու «առանց գրավի» վարկեր առաջարկող ավելի քան 2 տասնյակ անօրինական գործող վարկային կազմակերպություններ։

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

Դրանց նկատմամբ ՔԿ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործով պարզվել է, որ հիշյալ կազմակերպությունները չունեն ֆինանսական գործունեության զբաղվելու իրավունք, համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ:

Հայաստանն ապահովված է սննդով, բայց գներն աճում են. վարչապետն առաջարկեց վերահսկել

Դա, սակայն, չի խոչընդոտել, որ սոցիալական ցանցերում, Երևանում ու մարզերի տարբեր բնակավայրերում, գետնանցումներում հայտարարություններ տեղադրեն՝ գովազդելով իրենց գործունեությունը՝ «արագ վարկեր» առաջարկելով քաղաքացիներին։

Քննչական կոմիտեն հրապարակել է հիշյալ անօրինական գործող ընկերությունների ցանկը` դրանց ծառայություններից տուժած քաղաքացիներին կոչ անելով դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննչական կոմիտեի կայքում հրապարակված ցանկը ներկայացնում ենք ստորև.

Վարկ ստանալը հեշտացել է, վերադարձնելը` դժվարացել. ինչ է արվում ժամկետանց վարկերի համար

«Varker СС»/հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/, «MASTER CREDIT»/հեռ. 094-17-73-40/, «CREDIT INFO, Good lnfo»/հեռ. 094-64-01-40/, «Varker 1 JAMUM»/հեռ. 077-18-85-78/, «Gold Kredit Kapital»/հեռ. 098-84-77-07/, «Արագ գումար»/հեռ. 093-318-383/, «Shtap Gumar Varker»/հեռ. 094-81-85-78, 099 8185 78/, «Varkayin.am»/հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/,«varkam.am»/հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/, «arag gumar»/հեռ.093-31-83-83/, «Shtap Gumar»/հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/, «Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/, «Արագ վարկեր»/հեռ. 093-31-12-31/, «Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,, «Վարկերի տրամադրում», /հեռ. 093-60-22-73/, «Varker»/հեռ. 077-09-00-04/, «Varker CC»/հեռ. 077-09-22-94 , «Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am»/ հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/, «Գումար Մեկ Օրում»/ հեռ. 077-74-64-47/, «Shtap Gumari Tramadrum»/ հեռ. 098-730-771, 096-730-771/,«Տրամադրում»/ հեռ. 077-09-22-94/, «Գումար առանց գրավի»/ հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան