Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը հաղորդմանը ընթացք է տրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն. Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Գոհար Հովհաննիսյանը։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք․ նոր տվյալներ

«Նա դատախազություն դիմում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար»,–նշել է փաստաբանը։

Նրա խոսքով` այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից տիկնոջը գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել։

Ինչ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները. պատմում է նախարարը

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Իտալիայից Հայաստան ժամանած Էջմիածնի բնակիչը, որը վարակված էր կորոնավիրուսով, Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը, որից հետո նշանադրությանը մասնակցած մարդկանց մի մասը ևս վարակվել էր կորոնավիրուսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնել էր, որ կինը թաքցրել է, որ ջերմություն ունի և կաթիլային ընդունելուց հետո մասնակցել էր որդու նշանադրության։

Նշենք, որ սոցցանցերում շատերն էին քննադատում կնոջը՝ թե հիմա նրա պատճառով արդեն մի քանի տասնյակ մարդ է վարակվել։

Երեկ կինը հարցազրույց էր տվել «Իրավունքին» ու հերքել վարչապետի ասածները` հայտնելով, որ տեղյակ չի եղել իր` վարակակիր լինելու մասին։