Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը

Երևանի ավագանու նիստում Դավիթ Խաժակյանը Հայկ Մարությանից հետաքրքրվեց դեռ մեկ ամիս առաջ Երևանում ավտոբուսներ ձեռք բերելու հայտարարվելիք տենդերի մասին։ Այն մինչ օրս չի կայացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու այսօրվա նիստում պատասխանելով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, նշել է, որ Քաղաքային տրանսպորտի բարելավման համար 100 նոր ավտոբուս ձեռք բերելու գործընթացը հետաձգվել է՝ կորոնավիրուսի հետ առաջ եկած տեխնիկական խնդիրների պատճառով։

«Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի». Մարության

Մարությանը դեռ նախորդ ամսվա սկզբին հայտարարել էր, որ փետրվարին տենդեր կհայտարարեն 100 միավոր ավտոբուսների ձեռքբերման համար։

«Փորձագետները, որոնք պետք է ժամանեին Երևան ու վերջին փուլում միանային մեզ՝ շտկումներ անելու տենդերի ձևակերպման համար, կորոնավիրուսի պատճառով չեկան Հայաստան»,–նշեց Մարությանը։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հայտնեց` երեկ քննարկում է եղել, և հաջորդ շաբաթվա մեջ կհրապարակեն մրցույթը։

Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019թ–ի սեպտեմբերին հայտարարել էր, որ տրանսպորտի խնդիրը կլուծվի երկու տարվա ընթացքում։

Կլուծվի՞ վերջապես Երևանի տրանսպորտի խնդիրը. քաղաքապետարանը շարունակում է բանակցությունները