Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք․ նոր տվյալներ

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով հիվանդացության նոր ցուցանիշ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Անցած գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդնորի թիվն ավելացել է ևս 5-ով՝ հասնելով 115-ի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- գրել է նա:

Ինչ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները. պատմում է նախարարը

Նշենք, որ արձանագրված 115 դեպքերից մեկը՝ առաջինը հիվանդացած տղամարդն արդեն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Մնացած 114-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։
ման 1 դեպք:

Արդյունքների համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ արձանագրված 99 դեպքերը կապ ունեն Էջմիածնում ու երևանյան ձեռնարկությունում հայտնաբերված վարակի դեպքերի հետ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը մարտի 18–ի ժամը 21։30–ի դրությամբ 110–ն էին:

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Պարետատան նիստին կարևոր հարցեր են քննարկվել