Հայաստանի որոշ ճանապարհներ անորոշ ժամանակով շարունակում են փակ մնալ

Ըստ Վրաստանից ստացած տեղեկությունների՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ևս փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տեղումներն առայժմ չեն դադարի, բայց ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գյումրի-Բավրա (միայն բեռնատարների համար), Աշոցք-Ամասիա ճանապարհներն և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են:

Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Աբովյան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: