Թուրքիայում մնացած ՀՀ քաղաքացու խնդիրը լուծվել է. Նաղդալյան

Քանի որ Թուրքիայում Հայաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություն, ուստի ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում կապ հաստատել ԱԳՆ հյուպատոսական վարչության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Թուրքիայից Հայաստան տեղափոխվել ցանկացող ՀՀ քաղաքացու խնդիրը հաջողվել է լուծել. կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Եգիպտոսում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադառնալու վերջին հնարավորություն է տրվում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացին չի կարողանում վերադառնալ Հայաստան:

«Թուրքիայից Ռուսաստան տարանցիկ ճանապարհով վերադառնալու հնարավորություն կա։ Մենք ՀՀ քաղաքացուն հորդորել էինք գնել տոմս ու վերադառնալ հայրենիք։ Նա մեզ հետ կապ է պահպանել»,–ասաց Նաղդալյանը։

Նա հավելեց` քանի որ Թուրքիայում Հայաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություն, ուստի կոչ է անում կապ հաստատել ԱԳՆ հյուպատոսական վարչության հետ։

ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով

ԱԳ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ հայտնեց, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապ պահպանում են և նրանց հայրենիք վերադարձնելու առնչությամբ համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել։

Ոչ ԵՄ երկրների քաղաքացիները չեն կարող մուտք գործել Գերմանիա

Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել ԱԳՆ թեժ գիծ` +374 (60) 620 111 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել Էլ. փոստ` hotline@mfa.am հասցեին։