Տրանսպորտը գերբեռնված չպետք է լինի. Ավինյանն է հանձնարարել

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում երթուղի դուրս եկող վարորդներն ամեն օր զննություն կանցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական կենտրոն տեղեկատվական կենտրոնը։

Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 78-ի։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

Ի՞նչ են պատմում Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում