Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին

Հայաստանի նախագահը միացել է կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին և որոշել է հրաժարվել իր մեկ ամսվա աշխատավարձից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ այդ հաշվեհամարին 100 հազար դրամ էր փոխանցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Երևանում հիվանդանոցի մոդուլային ընդունարան է կառուցվում

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։