ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով

ՀՀ քաղաքացիները չեն կարող Վրաստանի տարածքով հասնել Հայաստան, քանի որ Վրաստանն արգելել է իր տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքը։
Sputnik
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով

«Վերին Լարսի» անցակետը շարունակում է փակ մնալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը։

Ինչպես պաշտպանել զինծառայողներին կորոնավիրուսի վտանգից. Դավթյանը ծնողներին ուղերձ է հղել

«Խորհուրդ ենք տալիս անհրաժեշտության դեպքում օգտվել օդային ճանապարհից»,- ասաց պաշտոնյան։

Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով։ Կանոնավոր չվերթները, նրա խոսքով, այս պահին բնականոն գործում են։

Ավետիսյանը հավելեց, որ «Վերին Լարսում» 40 քաղաքացի կա, և գլխավոր հյուպատոսը նույնպես մեկնել է Լարսի անցակետ։
Նրա խոսքով` փորձում են Լարսի անցակետում մնացած քաղաքացիներին օգնել, որպեսզի ինքնաթիռով գան Հայաստան։

Ասուլիսին ներկա ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հիշեցրեց, որ «Վերին Լարսով» ՀՀ քաղաքացիները չեն կարող Վրաստանի տարածքով հասնել Հայաստան, քանի որ այսօրվանից սկսած Վրաստանն արգելել է իր տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքը։

Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին

Նա հիշեցրեց, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի դեպքում  սահմանափակումները չեն առնչվում բեռնափոխադրումներին, որոնք ընթանում են բնականոն հունով։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18–ից արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Երկիր կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։