ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար

Դեսպանությունը տեղեկացրել է, թե Ռուսաստան վերադառնալու ցանկություն ունեցողներն ինչպես կարող են խորհրդատվություն ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ դեսպանատունը Հայաստանում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում Ռուսաստան վերադառնալ ավիատրանսպորտով։

«Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ Ռոստուրիզմի + 7-499-678-12-03 և ՌԴ ԱԳՆ–ի ճգնաժամային կենտրոնի + 7-495-587-88-60 հեռախոսահամարներով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զբոսաշրջիկների համար օտարերկրյա պետություններ այցելելու սահմանափակումների, ավիատոմսերի և զբոսաշրջային փաթեթների վերադարձի կանոնների, անվտանգության միջոցառումների մասին տեղեկությունները հրապարակված են Ռոստուրիզմի կայքում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի. Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 000 հետազոտություն են անցկացրել