ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են` կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին ավելի քան 43 մլն դրամ փոխանցում է կատարվել։
«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ գանձապետարանում բացված 900005001947 հաշվին այսօր, ժամի 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, 218 անձ է փոխանցում կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվեհամարը բացվել էր երեկ երեկոյան։ Հաշվեհամարին արդեն գումար է փոխանցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։