«Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում»․ ՊՆ խոսնակ

Կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ որոշում դեռ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, հայտնել է, որ ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Ըստ Ստեփանյանի, այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում։

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

Ինչ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները. պատմում է նախարարը

«Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- ասել է Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո՝ մարտի 1-9-ը։

Դպրոցներում և բուհերում դասապրոցեսն սկսելուց հետո 5 օր անց՝ մարտի 13-ին, կրկին որոշվեց առնվազն մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։

Ինչպես պաշտպանել զինծառայողներին կորոնավիրուսի վտանգից. Դավթյանը ծնողներին ուղերձ է հղել

Իսկ մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Այս պահի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 110 դեպք, որոնցից 94-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի և Երևանի արտադրամասերից մեկի դեպքերի հետ։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ. Հայաստանում արդեն 110 հաստատված դեպք կա