Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ. Հայաստանում արդեն 110 հաստատված դեպք կա

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Facebook-ի իր էջում լուրը հաղորդել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

Հայաստանը դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Գործատուներին կպարտադրեն ապահովել աշխատողների ու հաճախորդների անվտանգությունը

Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը մարտի 18–ի ժամը 19։00–ի դրությամբ 102–ն էին:

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան