«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ թվերը չեն թաքցնելու, բայց համոզված չէ, որ նույնը չեն անում մյուս երկրները։

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի: Սա չեմ ասում դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Երևանում հիվանդանոցի մոդուլային ընդունարան է կառուցվում

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին