Իրանցի բժիշկները պարում են կորոնավիրուսով վարակվածներին ուրախացնելու համար. տեսանյութ

Իրանի Խուզեստան նահանգի հիվանդանոցներից մեկում բժիշկները ոչ միայն բուժում են կորոնավիրուսով վարակված բազմաթիվ մարդկանց, այլ նաև փորձում բարձրացնել նրանց տրամադրությունը:
Sputnik

Համացանցում հայտնված տեսանյութը շատերին է ծիծաղ պարգևել: Իրանի Խուզեստան նահանգի հիվանդանոցներից մեկում բուժանձնակազմը միջանցքում բարձր միացրել է հայ հասրակությանը երգիչ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ ծանոթ «Արա վայ-վայ» երգի պարսկական տարբերակը և մեծ ոգևորությամբ պարել:

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

 Բուժանձնակազմի ոգևորությունը փոխանցվում է նաև հիվանդներին, և նրանք նույնպես միանում են պարին: Iranic ֆեյսբուքյան էջի տարածած այս տեսանյութի տակ Հակոբ Ավչյան օգտատերը, առողջություն մաղթելով իրանցի հարևան ժողովրդին նշել է, որ սա հայկական երգ է:

Իրանցի մի օգտատեր նրան պատասխան էլ, որ դա պարսկական երգ է, գուցե հայերեն մշակումն էլ կա: Հակոբ Ավչյանը նրա գրառման տակ տեղադրել է ամերիկահայ երգիչ Հարութ Փամբուկչյանի կատարումը:

«Էջմիածնեցի մորքուր, «так держать», ես քեզ հետ եմ». զվարճալի տեսանյութ

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 17-ի դրությամբ գերազանցել է 16 հազարը, մեկ օրվա ընթացքում մահացել է 135 մարդ, ընդհանուր առմամբ կա 988 զոհ:

Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ