Ինչ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները. պատմում է նախարարը

Նախարարը ծանր դեպքերի հնարավորությունը չի բացառում։ Բայց այս պահին բոլոր հիվանդների վիճակը լավ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. Հայաստանում պաշտոնապես գրանցված կորոնավիրուսով հիվանդ 110 անձանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես չեմ բացառում, որ հնարավոր է՝ լինեն ծանր դեպքեր։ Բայց այս պահին նման դեպքեր չկան, որովհետև տարիքային շրջանակը մեր պացիենտների բավականին երիտասարդ է։ Այս պահի դրությամբ ունենք երկու 60-70 տարեկան և ևս երկու 70-80 տարեկան պացիենտներ։ Բայց, բարեբախտաբար, նրանց առողջական վիճակը բավական լավ է, նույնիսկ թոքաբորբ չունեն»,- ասաց Թորոսյանը։

Թոքաբորբ այս պահին, Թորոսյանի խոսքով, գրանցվել է միայն 2 հիվանդների մոտ, որոնց վիճակը լավ է։ Նրանք միայն ջերմիջեցնող դեղորայք են ստանում։

Լուիզա Ներսիսյանին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել

Մնացած հիվանդները, նախարարի բնորոշմամբ, իրենց օրերն են անցկացնում հիվանդանոցում, մի մասն անգամ ջերմություն չունի, մյուսները ստանում են ջերմիջեցնող դեղեր։

«Նրանց վիճակը չի վատանում, միայն լավանում է»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հրապարակված վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 110 հաստատված դեպք կա։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ. Հայաստանում արդեն 110 հաստատված դեպք կա