ՀԿԵ աշխատակիցներն աղբից մաքրել են երկաթուղային գծերի տարածքը և կոչով դիմել քաղաքացիներին

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ խնդիր է Հարավկովկասյան երկաթուղու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները երեկ` մարտի 17-ին, աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Տեղեկությունը հրապարակվել է ՀԿԵ Facebook-ի էջում։

Ուսումնական տարվա ավարտը կհետաձգվի՞. պատասխանում է նախարարը

«Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ»,–ասված է հայտարարության մեջ:

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ խնդիր է Հարավկովկասյան երկաթուղու համար: Ամեն տարի ընկերությունը տոննաներով կենցաղային աղբ է հեռացնում Երասխից մինչև Զոդ և Երևանից մինչև Այրում ընկած հատվածներում:

Հանրայինի եթերում դասախոսություններ կհեռարձակվեն. Հարությունյանը` հեռավար ուսուցման մասին

«Երկաթուղու մոտ կուտակված շինարարական և կենցաղային աղբը ոչ միայն խոչընդոտում է անվտանգ աշխատանքին, այլև նեգատիվ տպավորություններ է ստեղծում երկաթուղային տրանսպորտով ճամփորդող մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի մոտ»,–ասված է հայտարարության մեջ:

ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար

ՀԿԵ-ն կոչ է անում աղբ նետել միայն դրա համար հատուկ նախատեսված վայրերում, այլ ոչ թե երկաթուղային գծերի կամ ինժեներատեխնիկական կառույցների մոտ: