ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:
Ոստիկանությունը հորդորում է սահմանված քանակից ավել ուղևորներ չտեղափոխել. տեսանյութ
Նշվում է, որ սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:
Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
Նշենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 102 դեպք է հաստատվել:
Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը:
Ջերմաչափում, ստուգում և խորհուրդներ. ինչպես է աշխատում Էջմիածնի հսկիչ կետը. տեսանյութ