Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի. Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 6-ով։ Վարչապետի գնահատմամբ` կորոնավիրուսը, ըստ էության, անցնում է շատ թեթև սցենարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik.Հայաստանում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են հաստատվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարակվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 84–ի։

«Նոր հայտնաբերվածների 99 տոկոսը կապ ունեն արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ»,– Facebook–ի ուղիղ եթերում ասաց նա։

Փաշինյանը նշեց` 799 հոգու հորդորել են ինքանամեկուսանալ տներում, իսկ 444–ին մեկուսացրել են։

«Էջմիածնի և արտադրամասի դեպքում խնդիրն այն է եղել, որ մարդիկ չեն ենթարկվել անհրաժեշտ հրահանգներին։ Կորոնավիրուսով վարակված 84 դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են։ Էջմիածնի դեպքերը դանդաղել են, իսկ արտադրամասի դեպքում դեռ վազքի մեջ ենք»,– ավելացրեց նա։

Վարչապետի խոսքով` արդեն ավելի քան 700 թեստավորում է իրականացվել, 84 վարակվածներից 17–ն ընդհանրապես որևէ բողոք ու գանգատ չեն ունեցել։

«Կորոնավիրուսով վարակվածներից 2–ը թոքաբորբ ունեն, նրանց վիճակը լավ է։ Մեկը 36.5 աստիճան ջերմություն ունի, մյուսը` 37.3։ 84 վարակվածներից 26–ն ունեն 36–ից բարձր ջերմություն, և միայն 6 մարդ ունի 38 և բարձր ջերմություն։ 39 աստիճան ջերմությամբ պացիենտ չունենք»,– տեղեկացրեց Փաշինյանը։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված քայլերին աջակցելու համար բացվել է գանձապետական հաշիվ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Երևանում հիվանդանոցի մոդուլային ընդունարան է կառուցվում

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին