Գործատուներին կպարտադրեն ապահովել աշխատողների ու հաճախորդների անվտանգությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում սպասվում է պարետատան նոր որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ընկերությունների գործատուներին կպարտադրեն ապահովել աշխատակիցներին կանխարգելիչ ու հիգիենիկ միջոցներով։ Տեղեկությունն այսօր կազմակերպված ասուլիսում լրագրողներին հայտեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Հայաստանը դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

«Այդ նպատակով մեր ԱԱՏՄ-ի կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է, կարծում եմ մինչև օրվա վերջ կունենանք վերջնական տեսքը, որն էլ ուժի մեջ կմտնի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այլ կանխարգելիչ միջոցառումներին, մասնավորապես՝ սահմանային անցակետերում կատարվող ստուգումներին ու ջերմաչափումներին, Ավագյանը չբացառեց, որ մինչ օրս հեռահար ջերմաչափերն արձանագրած չլինեն այդ պահին ջերմող ուղևորին, բայց այսուհետ այդ մասով ևս հսկողությունն ուժեղացվելու է։

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան

«Իտալիայից ժամանածներին, անկախ նրանից այդ պահին ջերմություն ունի թե ոչ, ենթարկվում ենք մեկուսացման։ Ոչ թե նրան ասում ենք՝ գնա տանը ինքնամեկուսացիր, այլ սահմանային հսկիչ կետից անմիջապես տեղափոխում ենք մեկուսացման վայր»,- ասաց Ավագյանը։

Էջմիածինն այլևս ռիսկի գոտի չէ. քաղաքի մուտքերը կբացվեն

Հիշեցնենք, որ Իտալիան մեկն է այն երկրներից, որոնք ՀՀ պարետի որոշմամբ համարվել են ռիսկային ու բոլոր այն քաղաքացիները, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են այդ երկրներից որևէ մեկում Հայաստան ժամանելուց հետո 14 օր պահվում են կարանտինային գոտում։