ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2020 » միջազգային երաժշտական մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Տեղեկությունը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է իսրայելական հեռարձակողների կորպորացիան («Կան»)։
Տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա։
Մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչներն իրենց պաշտոնական Twitter-ի էջում գրել էին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։
Հայտնի է` ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2020»–ում
Երգի միջազգային մրցույթը պետք է տեղի ունենար Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հրաժարվել միջոցառման անցկացումից, անգամ առանց հանդիսատեսի:
Իսրայելական աղբյուրի համաձայն ՝ մրցույթի չեղարկման մասին պաշտոնական հայտարարություն կլինի մարտի 18-ին: