Արթուր Ջավադյանը կլքի ԿԲ ղեկավարի պաշտոնը. նրան փոխարինող են գտել

Ջավադյանը երկար տարիներ աշխատել է ԿԲ–ում Տիգրան Սարգսյանի ղեկավարության ներքո, իսկ 2008 թվականից անձամբ գլխավորեց Կենտրոնական բանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. ՀՀ ԱԺ–ն մտադիր է քննարկել ԿԲ նախագահի պաշտոնի նոր թեկնածուի հարցը։ Այս տեղեկությունը հաստատեց Sputnik Արմենիայի՝ ԱԺ–ի աղբյուրը։ Այդ պաշտոնի համար դիտարկվում է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Ցածր մակարդակում գնաճ. ԿԲ–ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25%–ով

1998-2015 թվականներին Գալստյանն աշխատել է Կենտրոնական բանկում, 2015-2018 թվականներին ղեկավարել Դիլիջանում գտնվող ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնը։ Դրանից հետո նա դարձել է ԿԲ խորհրդի անդամ։

2003-08 թվականներին Արթուր Ջավադյանը եղել է Տիգրան Սարգսյանի տեղակալը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԿԲ նախագահի պաշտոնը։ Երբ 2008 թվականին Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, Ջավադյանը զբաղեցրեց նրա տեղը։ 2014 թվականին նա վերընտրվեց այդ պաշտոնում։ Ջավադյանը պետական գերատեսչությունների այն սակավաթիվ ղեկավարներից էր, որոնք պահպանեցին պաշտոնը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։

ՀՀ ԿԲ-ն հորդորում է առևտրային բանկերին վարկառուների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

Նոր Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նախագահն այդ պաշտոնում չի կարող աշխատել ավելի, քան երկու շրջափուլ (այս սահմանափակումը գործում է նաև գլխավոր դատախազի, ՍԴ դատավորների և այլ առանցքային պաշտոնների համար)։