Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին

ՀՀ առողջապահության նախարարը հիշեցնում է, որ վարակի հաղթահարման ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով հատուկ գանձապետական հաշիվ է գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր լուման է ներդրել կորոնավիրուսի դեմ պայքարում։

«100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Թորոսյանը հիշեցրել է, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 78-ի։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում սուպերմարկետներում. տեսանյութ