ՌԱԴԻՈ

Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե կորոնավիրուսի պատճառով Հայաստանում օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է։
Sputnik
Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` օնլայն վիճակախաղերի ակտիվությունն ամիսներ առաջ շուկայում կազմում էր 70-80 տոկոս, և ակնհայտ է, որ անկախ այսօրվա իրավիճակից` ինտերնետ տիրույթում գործարքները գնալով ավելանում են։ Ըստ նրա՝ բուքմեյքերական վիճակախաղերի օնլայն հատվածի աշխուժացումը սպասելի էր։

Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է

«Այսօրվա իրավիճակը որոշ ժամանակ հետո կհանդարտվի, բայցևայնպես, օրենսդրական տիրույթում ևս կարգավորման անհրաժեշտություն կա։ Օրենքի նախագծի շրջանակում դա քննարկվել է, բարձրացվել են բազմաթիվ տեխնիկական և այլ բնույթի մտահոգություններ։ Չկա մի խնդիր, որը լուծում չունենա։ Այն պատգամավորները, որոնք զբաղվում են տվյալ նախաձեռնությամբ, կիսում են մտահոգությունները, ուստի կփորձեն օրենսդրական այնպիսի կարգավորումներ գտնել, որ գոնե սահմանափակվի բուքմեյքերական օնլայն վիճակախաղերի գործունեությունը»,–ասաց Առաքելյանը։

Վարչապետի խորհրդականը պնդեց, որ Հայաստանում պետք է իսպառ արգելվի բուքմեյքերական գործունեությունը։ Նրա խոսքով՝ բուքմեյքերական կետերի շահագործումն արգելելու համար վերջնաժամկետ է ընտրվել 2020թ-ի նոյեմբերի 1-ը՝ հաշվի առնելով աշխատատեղերի, հարկերի հետ կապված հարցերը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում մտահոգություն էր հայտնել, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աճել է օնլայն խաղադրույքների վիճակագրությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Վիճակախաղերի մասին օրենքով սահմանվում է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանի ամեն վարչական շրջանում կարող է գործել վիճակախաղի միայն մեկական գրասենյակ։

Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական հետևանքներ կառաջացնի. «Ժողովուրդ»

Խաղատների անսահման քանակ կարող է գործել միայն Վայոց Ձորի ու Սյունիքի այն 4 քաղաքներում, որոնցում օրենքով թույլատրված է խաղատնային գործունեությունը` տուրիզմի զարգացման տրամաբանության շրջանակում։