Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանա՞ն. ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել

ՄՕԿ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ օլիմպիական խաղերի մեկնարկից ավելի քան 4 ամիս առաջ թեմայի շահարկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ օլիմպիական շարժման վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ամառային օլիմպիական խաղերը պետք է մեկնարկեն հուլիսի 24-ին Ճապոնիայի մայրաքաղաքում: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղերի մեկնարկից չորս ամիս առաջ առայժմ կարիք չկա կտրուկ որոշումներ կայացնելու։

Որոշ ավիաընկերություններ դադարեցնում են իրենց թռիչքները

Կորոնավիրուսի տարածման հետ կապված հետաձգվել են մարզական համարյա բոլոր միջոցառումները, այդ թվում նաև` օլիմպիական խաղերի վարկանիշային բոլոր մրցումները տարբեր մարզաձևերում: Սակայն ՄՕԿ-ը հույս ունի վարկանիշային մրցաշարերն անցկացնել մայիս ամսին ու դրանով ապահովել մարզիկներ պահանջվող թիվն օլիմպիական խաղերում:

ՄՕԿ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ օլիմպիական խաղերի մեկնարկից ավելի քան չորս ամիս առաջ թեմայի շահարկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ օլիմպիական շարժման վրա: ՄՕԿ-ը հորդորել է բոլոր երկրների մարզիկներին պատրաստվել օլիմպիական խաղերին ու ներկայանալ պատշաճ մարզավիճակով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 72-ի

Հիշեցնենք, որ մարտի 17-ին նույնպես տեսակապի միջոցով ՈւԵՖԱ-ն, քննարկելով Եվրո-2020-ի անցկացման ժամկետներն իր անդամ երկրների ֆուտբոլային ասոցիացիաների հետ, որոշում կայացրեց հետաձգել հին աշխարհամասի առաջնությունը մեկ տարով:

Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել

Հայաստանից առայժմ օլիմպիական խաղերի ուղեգիր են վաստակել հունահռոմեական ոճի ըմբիշները` երկու քաշային կարգում, ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Չորս ուղեգիր ունի Հայաստանի ծանրամարտի հավաքականը: Իսկ մարտի 16-ին Լոնդոնում ընդհատված բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում ուղեգիր վաստակեց նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: