«Սատանի կամրջի» մոտ Opel Zafira–ն սահել ու ընկել է երկաթգծի ռելսերին. կան տուժածներ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով` հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը․ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացել են մարտի 16-ին, ժամը 21:57-ին։ 

«Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Շ., ծնված 1986 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով հայտնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ 

Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը

Փրկարարները տուժածներ Արթուր Շ.-ին և Խաչատուր Հ.-ին պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ